Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի կառավարությունը բացառել է Թագավորության մասնակցությունը Հորմուզի նեղուցում տեղի ունեցող որևէ ռազմական գործողության, որը կարող է սրել հակամարտությունը:
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը այս մասին հայտարարել է բրիտանական Financial Times (FT) թերթին տված հարցազրույցում:
Ալբարեսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Իսպանիայի զինված ուժերը կարող են մասնակցել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման առաքելությանը, եթե ձախողվի ԱՄՆ-ի և Իրանի միջև ենթադրվող համաձայնությունը։
«Մենք կարծում ենք, որ այս ճգնաժամի համար ռազմական լուծում գոյություն չունի»,- հավելել է նախարարը։