Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի

Հասարակություն

22.11.2026 | 10:42

Նոյեմբերի 22-ին վթարային աշխատանքներով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում և Արարատի մարզի Արարատ գյուղում ջրամատակարարման ընդհատումներ կլինեն։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Մեղրի քաղաքում ժամը 10։15-ից մինչև 19։00-ն ջրամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝ Զորավար Անդրանիկի փողոց, Զորավար Անդրանիկի 1-ին նրբանցք, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փակուղիներ, Մ. Օհանջանյան և Փարամազի փողոցներ։

Արարատի մարզի Արարատ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի ժամը 10։30-ից մինչև 16։00-ն։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

Leave a comment