Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդումը․ Փաշինյան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը Լիբանանին և նրա ժողովրդին մաղթել է անսասան կամք ու վճռականություն՝ երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման հասնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդումը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին՝ երկրի Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը և երկկողմ ու բազմակողմ համագործակցության շարունակական ընդլայնումը՝ ի շահ մեր երկու պետությունների»,– ասված է ուղերձում։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների ամուր բարեկամության վրա։

ՀՀ վարչապետը Լիբանանին և նրա ժողովրդին մաղթել է անսասան կամք ու վճռականություն՝ երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման հասնելու համար։

Հիշեցնենք, որ Լիբանանը Մերձավոր Արևելքի հայաշատ երկրներից է, որտեղ հայկական համայնքը կարևոր դերակատարություն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Լիբանանի Անթիլիաս քաղաքում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը։ Հայերը Լիբանանի բազմակրոն և բազմահամայնքային հասարակության անբաժանելի մասն են և ներկայացված են նաև երկրի խորհրդարանում ու կառավարությունում։

Leave a comment