Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Հիշեցնենք, որ ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով անցակետով երթևեկությունը նոյեմբերի 21-ի երեկոյից սահմանափակվել էր։
Դեպարտամենտի հաղորդմամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։