Հանգիստ թողեք ՀՀԿ-ին, հատկապես, որ չենք մասնակցում ընտրություններին և բանավեճերում հնարավորություն չունենք ճակատներիդ, դեմ առ դեմ պատասխանել ձեր զրպարտություններին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստորեն առանց Հանրապետականին հղում անելու՝ երկրում չկան օրակարգային հարցեր, չկան բանավեճեր, չկա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խոսույթ:

Մարդիկ ովքեր ահռելի, աղետալի վնասներից բացի ոչ մի օգուտ չեն տվել երկրին՝ իրենց իրավունք են վերապահում տեղի անտեղի հիշատակել Հանրապետականի իշխանության տարիների անցուդարձը:

Հաղթանակներով ու ազգային արժանապատվությամբ  պետություն կառուցած Հանրապետականը՝ երկու հայկական պետություն, անվտանգության երաշխավորված համակարգ, կայացած պետական ինստիտուտներ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, արտաքին աշխարհի համար ինքնիշխան ու վստահելի պետականություն է թողել ձեզ:

Ութ տարի է անցել. ավիրել ու կորստյան եք մատնել անցյալի բազմաթիվ ձեռքբերումներն ու նվիրական արժեքները: Մեծ կամ փոքր չափով, տարբեր դրվագներով դրան մասնակից են եղել նաև շատ «քաղաքական ուժեր»՝ ելնելով իրենց մերկանտիլ շահերից:

Տիկնայք և պարոնայք՝

Հանգիստ թողեք Հանրապետականին, հատկապես, որ մենք չենք մասնակցում ընտրություններին և բանավեճերում հնարավորություն չունենք ճակատներիդ, դեմ առ դեմ պատասխանել ձեր զրպարտություններին:

Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար: Աղմուկներն  ու ապաքաղաքական բանավեճերն ունեն զրո արժեք:

Իրավիճակից դուրս գալու եքը հունիսի 7-ին, հիմնական  ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկության մեջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment