Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Աստանայի գագաթնաժողովի արդյունքները

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»։

Leave a comment