«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

«Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի համաձայն»,- հայտարարել է Ալիևը։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

 

© factor.am

Leave a comment