ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

«Արարատի մարզի Դալար բնակավայրում Ա.Է.-ն 2 ապօրինի հորից, Այգեստանում՝ Մ.Գ.-ն ու Վ.Մ.-ն, Բերքանուշում՝ Հ.Չ.-ն, Մխչյանում՝ Ա.Հ.-ն, Ոստանում՝ Վ.Հ.-ն առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել են 1-ական խորքային հոր։

 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում Լ.Մ.-ի կողմից 2 ապօրինի հորից, իսկ Գեղակերտ բնակավայրում Ս.Մ.-ի կողմից 1 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով իրականացվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։

 

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 10 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment