Երևանում ցուցադրվել է «Սահման» ֆիլմը՝ ՀՀ սահմանները պահպանող ռուս սահմանապահների մասին

https://arm.sputniknews.ru/20260531/erevanum-cucadrvel-e-sahman-filmy-hh-sahmannery-pahpanvogh-rus-sahmanapahneri-masin-102843064.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В Ереване состоялась премьера фильма режиссера Ашота Геворкяна «Граница»

Sputnik Արմենիա

В Ереване состоялась премьера фильма режиссера Ашота Геворкяна «Граница»

2026-05-31T21:39+0400

true

PT1M58S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1f/102842669_191:0:1151:720_1920x0_80_0_0_bc698e0412cb1f261500de033f721ba9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆիլմ, աշոտ գևորգյան, սահման, սահմանապահ, հայաստան, ռուսաստան, видео

ֆիլմ, աշոտ գևորգյան, սահման, սահմանապահ, հայաստան, ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Ֆիլմի հեղինակը հատուկ ընդգծեց Ալեքսանդր Գրիբոյեդովի նշանակությունը հայոց պատմության համար՝ նշելով նրա դերը 19-րդ դարի պատմական գործընթացներում։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Երևանում տեղի ունեցավ Աշոտ Գևորգյանի «Սահման» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է ժամանակակից Հայաստանի սահմանները պահպանող ռուս սահմանապահների մասին: Ֆիլմը ստեղծվել է «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ:

Ֆիլմի հեղինակը նշեց, որ իր նախնիները սերում են Խոյից, և որ իր ընտանիքը սերունդներ շարունակ պահպանել է անցյալի հիշողությունները, ինչը, նրա խոսքով, կապված է Ռուսաստանի և անձամբ գրող ու դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի դերի հետ հայ ժողովրդի պատմության մեջ։

Ֆիլմի լեյտմոտիվը, ըստ հեղինակի, այն է, որ տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում, Հայաստանի սահմանների ապագայի հարցը մնում է բաց, եթե երկիրը «մենակ մնա մեծ աղետի առջև»։

Գևորգյանը հատուկ նշեց պրեմիերային մեծ թվով երիտասարդների, այդ թվում՝ սահմանապահների երեխաների ներկայության կարևորությունը։

«Ես ուրախ եմ, որ այդքան շատ երիտասարդներ կային… Նրանցից միայն 30-ը սահմանապահների երեխաներ էին, և հիանալի է, որ նրանք արդեն գիտեն, թե ինչով են զբաղվում իրենց ծնողները», – ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրուցում։

Նա նաև նշեց, որ երիտասարդ դիտողները հետաքրքրություն են ցուցաբերել ֆիլմի թեմայի նկատմամբ և, իր կարծիքով, սկսել են քննարկել սահմանապահ ծառայության դերի և տարածաշրջանի պատմության հետ կապված պատմական և քաղաքական հարցերը։

Գևորգյանը նշեց, որ իր կարծիքով, ժամանակակից դպրոցական ծրագրերը բավարար գիտելիքներ չեն տալիս Հայաստանի, Ռուսաստանի և համաշխարհային պատմության վերաբերյալ։ Նա հավելեց, որ երիտասարդները հաճախ ծանոթ չեն պատմական կարևորագույն իրադարձություններին և փաստաթղթերին, այդ թվում՝ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերին, ինչպես նաև Արևելյան Հայաստանի պատմությանը։

Ֆիլմի հեղինակը հատուկ շեշտեց Ալեքսանդր Գրիբոյեդովի նշանակությունը հայոց պատմության մեջ՝ նշելով նրա դերը 19-րդ դարի պատմական գործընթացներում: Ընդգծեց` Գրիբոյեդովի կերպարը տարածվում է նրա գրական ժառանգության սահմաններից այն կողմ:

Leave a comment