ԱՄՆ-ը չի բացառում Իրանի նկատմամբ որոշ սահմանափակումների մեղմացումը

ԱՄՆ-ը կարող է վերանայել Իրանի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումները՝ աջակցելու իրանցի ժողովրդին, եթե Թեհրանը կատարի Վաշինգտոնի կողմից առաջադրված որոշ պայմաններ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք շատ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, սակայն միևնույն ժամանակ կարող ենք նաև հանել որոշ սահմանափակումներ՝ իրանցի ժողովրդին օգնելու համար»,-ասել է Բեսենթը՝ ելույթ ունենալով Ռոնալդ Ռեյգանի անվան տնտեսական ֆորումում։

Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը չի խախտում Իրանի հետ գործող հրադադարի ռեժիմը, իսկ ամերիկյան զինված ուժերի բոլոր գործողությունները կրում են բացառապես պաշտպանական բնույթ։

Ֆինանսների նախարարի հայտարարությունը հնչում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների շուրջ շարունակվող լարվածության և տարածաշրջանային անվտանգության հարցերի ֆոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment