ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները։
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը մեր քաղաքական տեսլականն է՝ ուղղված խաղաղության, սոցիալական արդարության և երկրի զարգացման ապահովմանը։ Կարևոր է, որ ծրագրի յուրաքանչյուր դրույթ հասկանալի ու հասանելի ներկայացվի հանրությանը, քանի որ մեր խոսքը հիմնված է պատասխանատվության և իրական գործի վրա։
Սա է այն ճանապարհը, որով տեսնում ենք Հայաստանի ապագան՝
«Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։