Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Գերմանիայի կանցլերը «զզվելի բնավորություն» ունի

X-ում իր գրառման մեջ իրանցի նախարարը հայտարարել է, որ Գերմանիան նախկինում «առաջընթացի շարժիչ ուժն էր Եվրոպայում», իսկ Մերցի օրոք վերածվել է «ռեգրեսի շարժիչ ուժի»: 
Արաղչին կանցլերին մեղադրել է «քաղաքական միամտության» մեջ եւ ասել է, որ  Մերցը «զզվելի բնավորություն» ունի:
Արաղչիի զայրույթի պատճառ են դարձել Մերցի հայտարարությունները X-ում: 
Կանցլերը գրել էր, որ Գերմանիան ցանկանում է «համագործակցել Պարսից ծոցի երկրների հետ` նպաստելու խաղաղությանը տարածաշրջանում», սակայն «Իրանում տեղի ունեցող դեպքերը խոչընդոտ են հանդիսանում»: 

Leave a comment