X-ում իր գրառման մեջ իրանցի նախարարը հայտարարել է, որ Գերմանիան նախկինում «առաջընթացի շարժիչ ուժն էր Եվրոպայում», իսկ Մերցի օրոք վերածվել է «ռեգրեսի շարժիչ ուժի»:
Արաղչին կանցլերին մեղադրել է «քաղաքական միամտության» մեջ եւ ասել է, որ Մերցը «զզվելի բնավորություն» ունի:
Արաղչիի զայրույթի պատճառ են դարձել Մերցի հայտարարությունները X-ում:
Կանցլերը գրել էր, որ Գերմանիան ցանկանում է «համագործակցել Պարսից ծոցի երկրների հետ` նպաստելու խաղաղությանը տարածաշրջանում», սակայն «Իրանում տեղի ունեցող դեպքերը խոչընդոտ են հանդիսանում»: