Քննարկվել են ջերմոցաշինության զարգացման հիմնական մարտահրավերներն ու խնդիրների լուծման ուղիները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

🌱 Քննարկվել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտի զարգացման հեռանկարներին, արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և արտահանման դիվերսիֆիկացիային։

Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։

«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։

🤝 Քննարկվել է նաև ջերմոցաշինության ոլորտում տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության գործիքակազմի բարելավումը՝ միտված ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment