Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։
Նախատեսված է հանդիպում նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։
Դարին ժամանելուն պես դիմավորել են Միացյալ Նահանգներում Պակիստանի դեսպան Ռիզվան Սաիդ Շեյխը և դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաներ։
Դարը և Ռուբիոն կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Նախարարը նույն օրը կվերադառնա Իսլամաբադ։