https://arm.sputniknews.ru/20260529/uzhegh-hajastani-nerkajacucichnery-krkin-hajtnvel-en-hh-hakakvorupcivon-kvomitei-tirakhum-102762626.html
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կրկին հայտնվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կրկին հայտնվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որում ենթադրյալ ընտրակաշառքի մասին խոսակցություններ են։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T13:25+0400
2026-05-29T13:25+0400
2026-05-29T13:29+0400
հայաստան
շիրակի մարզ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102760902_38:0:1736:955_1920x0_80_0_0_b03893b4db57d8f1526fde84aa0b4dc6.png.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզի մի շարք ընտրողների։ Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։Ըստ հրապարակված ձայնագրության` ոմն Է. հայտնում է, թե ինքը թաքցնելու բան չունի ու իրեն «Մեր ձևովը» 1 մլն է տվել։ Ոմն Ա.–ն էլ դժգոհելով ասում է, թե թող յուրաքանչյուրին 100 000 դրամ տան, որպեսզի իրենք էլ ընտրեն։ Է.–ն նշում է, թե իրեն զանգել է Սլաբոտկայից ոմն Հենդո ու բերել, գումարը տվել։Է.–ն ոմն Հ.–ի էլ ասում է, թե նույն հարցի շուրջ 3 տարբեր մարդկանց հետ է շփվում (նկատի ունի տարբեր քաղաքական ուժերի. խմբ.)։Հիշեցնենք` նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում. «Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։ Նրա խոսքով` ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։։
շիրակի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102760902_250:0:1523:955_1920x0_80_0_0_14fd801dc1a3f24fbb61decbf5138cd7.png.webp
հայաստան, շիրակի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, շիրակի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որում ենթադրյալ ընտրակաշառքի մասին խոսակցություններ են։
«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ հրապարակված ձայնագրության` ոմն Է. հայտնում է, թե ինքը թաքցնելու բան չունի ու իրեն «Մեր ձևովը» 1 մլն է տվել։ Ոմն Ա.–ն էլ դժգոհելով ասում է, թե թող յուրաքանչյուրին 100 000 դրամ տան, որպեսզի իրենք էլ ընտրեն։ Է.–ն նշում է, թե իրեն զանգել է Սլաբոտկայից ոմն Հենդո ու բերել, գումարը տվել։
Է.–ն ոմն Հ.–ի էլ ասում է, թե նույն հարցի շուրջ 3 տարբեր մարդկանց հետ է շփվում (նկատի ունի տարբեր քաղաքական ուժերի. խմբ.)։
Հիշեցնենք` նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։