«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կրկին հայտնվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում

https://arm.sputniknews.ru/20260529/uzhegh-hajastani-nerkajacucichnery-krkin-hajtnvel-en-hh-hakakvorupcivon-kvomitei-tirakhum-102762626.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102760902_250:0:1523:955_1920x0_80_0_0_14fd801dc1a3f24fbb61decbf5138cd7.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, շիրակի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, շիրակի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որում ենթադրյալ ընտրակաշառքի մասին խոսակցություններ են։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզի մի շարք ընտրողների։ Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։

«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ հրապարակված ձայնագրության` ոմն Է. հայտնում է, թե ինքը թաքցնելու բան չունի ու իրեն «Մեր ձևովը» 1 մլն է տվել։ Ոմն Ա.–ն էլ դժգոհելով ասում է, թե թող յուրաքանչյուրին 100 000 դրամ տան, որպեսզի իրենք էլ ընտրեն։ Է.–ն նշում է, թե իրեն զանգել է Սլաբոտկայից ոմն Հենդո ու բերել, գումարը տվել։

Է.–ն ոմն Հ.–ի էլ ասում է, թե նույն հարցի շուրջ 3 տարբեր մարդկանց հետ է շփվում (նկատի ունի տարբեր քաղաքական ուժերի. խմբ.)։

Հիշեցնենք` նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում. «Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։ Նրա խոսքով` ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։

Leave a comment