Թեհրանը կարծում է, որ Չինաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև կարգավորման երաշխավորը


Չինաստանը կարող է հանդես գալ որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման երաշխավոր, ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Դեհկանի Ֆիրուզաբադին։


Նա նաև նշել է. «Հորմուզի նեղուցն Իրանի համար նոր ռազմավարական գործիք է: Պայմանները պահանջում են, որ մենք ինքնիշխան վերահսկողություն իրականացնենք Հորմուզի նեղուցի նկատմամբ»։ Ֆիրուզաբադին հավելել է, որ նեղուցը Թեհրանի ճնշման լծակներից մեկն է։


Նա, այնուամենայնիվ, բացատրել է, որ Իրանը «պետք է հավասարակշռություն սահմանի ազգային անվտանգության և Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության ազատության միջև»։


«Իրանը և Օմանն են որոշում Հորմուզի նեղուցի իրավական ճակատագիրը», – ընդգծել է Ֆիրուզաբադին։

Leave a comment