Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Նիստին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Այս հանդիպմանը հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ընդլայնված ձևաչափին կմիանան դիտորդ պետությունների ներկայացուցիչները՝ Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևը և Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան։
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը կլինի Աստանայում անցկացվող Եվրասիական շաբաթվա եզրափակիչ և գլխավոր միջոցառումը։