Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Նիստին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Այս հանդիպմանը հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ընդլայնված ձևաչափին կմիանան դիտորդ պետությունների ներկայացուցիչները՝ Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևը և Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը կլինի Աստանայում անցկացվող Եվրասիական շաբաթվա եզրափակիչ և գլխավոր միջոցառումը։

Leave a comment