Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով


Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։


 


ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։


«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Հարությունի Բաբայանը։


«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են՝


 


Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը․


 


Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը․


 


Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Հարությունյանը․


 


Ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բեկթաշյանը․


 


Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2-րդ դասակի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Յուրիկ Խաչատրյանը․


 


Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարգարյանը:


 


Երախտագիտության մեդալով պարգևատրվել են՝


 


ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Գևորգ Սեդրակյանը․


 


Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Սևակ Ֆահրադյանը։


 


«Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում բարի և արդյունավետ ծառայություն»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Leave a comment