Զելենսկին ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը


Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկացի կոնգրեսականների, քննարկել Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր երկրին անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ:


Անդրադարձ է եղել հակառուսական պատժամիջոցներին, առաջնագծում իրավիճակին և ԱԹՍ-ների ոլորտում ԱՄՆ-ի հետ հնարավոր համատեղ նախագծերին:


«Կարևոր է, որ Ամերիկան լսի Ուկրաինային՝ թեև հասկանում ենք, որ հիմա ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա», – շեշտել է Զելենսկին։

Նա նաև հաստատել է, որ նամակ է հղել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ ահազանգելով Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի պակասի մասին։


«Հարկավոր է դադարեցնել պատերազմը նաև այստեղ՝ Եվրոպայում: Որքան շուտ կարողանանք ապահովել բալիստիկ հրթիռներից պաշտպանությունը, այնքան ավելի շուտ կկարողանանք թափ հաղորդել դիվանագիտությանը», – համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը:

Դիտումների քանակ1

Leave a comment