Դավիթ Առաքելյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել

Դավիթ Առաքելյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել

Հայաստանը ներկայացնող ծանրորդներն սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնությունում:

 

Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկել է 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում նա ունեցել է երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ ու 148 կգ: Նա հրում վարժությունում 8-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով՝ Առաքելյանը ԵԱ-ում 5-րդն է:

 

Հավաքականի անդամ Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 116 կգ, իսկ հրեց 135 կգ ու 145 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով՝ նա 10-րդն է:

Leave a comment