Փաշինյանը ՀՀ տնտեսությունը համարում է զարգացող ու որևէ սպառնալիք չի տեսնում

https://arm.sputniknews.ru/20260528/pashinjany-hh-tntesutjuny-hamarum-e-zargacvogh-u-voreve-sparnaliq-chi-tesnum-102717043.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102716186_222:0:1662:1080_1920x0_80_0_0_7c8f1fa5c8c67a0e805b1dd75cfab4c1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, նիկոլ փաշինյան, տնտեսություն

տեսանյութեր, տեսանյութ, видео, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, նիկոլ փաշինյան, տնտեսություն

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ՀՀ տնտեսության համար անծայրածիր հնարավորություններ են բացվում, դրանց առանցքը TRIPP նախագիծն է։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից, այլև կօգտագործի իր լծակները երկրի երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Այս մասին նա ասաց ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ պլան ունի Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս գա ու ԵՄ անդամ դառնալու դեպքումառևտրաշրջանառությունը բարձր մակարդակի վրա պահելու համար։

Նշենք` տվյալներ են հրապարակվել, որ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու դեպքում առևտրաշրջանառությունը 40%-ով կպակասի։

«Ինչ վերաբերում է արտահանմանը և ներմուծմանը, ապա մենք դիվերսիֆիկացվում ենք, ու դա նոր չի սկսվել։ Մեր արտահանումների վիճակագրությունները տարբեր ուղղություններով կրկնապատկվել են, շատ ուրախ եմ, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին էլ բացվել է ՀՀ արտահանումների համար։ Առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու այդ երկաթգծի երկայնքով հնարավոր շուկաներն ուսումնասիրելու, մենք արդեն միջազգային գործընկերներից այդ հրավերներն ունենք»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ–ի ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ, որվհետև Ղազախստանի և Հայաստանի առևտրաշրջանառությունը շատ սահմանափակ է։

Փաշինյանը շեշտեց` Ադրբեջանով երկաթուղու բացմամբ Հայաստան–Ղազախստան, Հայաստան–Ղրղզստան առևտրատնտեսկան հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ է ձևավորվել։

«ՀՀ–ի զարգացող տնտեսությանը որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Այժմ էլ ՀՀ տնտեսության համար անծայրածիր հնարավորություններ են բացվում։ Դրանց առանցքը TRIPP նախագիծն է, գոնե ԱՄՆ–ի տրամաբանությամբ Արևելք–Արևմուտք էներգակիրների տարանցման ճանապարհին այն ունի առանցքային նշանակություն։ ԱՄՆ–ն էներգակիրների ամենամեծ սպառողներից է, ու միայն այդ տրանզիտային հնարավորությունները բավարար են Հայաստանի Հանրապետության բոլոր կարիքները հոգալու համար»,– նշեց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը համագործակցում է նաև Իրանի հետ, ու ի հեճուկս բոլոր դժվարությունների` փոխվստահոււթյունն ավելի է խորացել։ Փաշինյանը շեշտեց` ՀՀ–ն կարողացել է այս ընթացքում պահպանել վստահելի հարաբերություններ և՛ ԱՄՆ–ի, և՛ Իրանի հետ, որովհետև գործընկերների հետ խաղեր չի խաղում։

Փաշինյանն իր խոսքում հերթական անգամ հիշեցրեց, որ ՀՀ–ն ԵԱՏՄ–ում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այդ վիճակն ու ԵՄ–ին անդամակցելու գործընթացը համատեղելի են։ Նշեց` դա կարող է լինել մինչև 2030 թվականը, 2040 թվականը, 2026 թվականի դեկտեմբերը, 2027 թվականի հունիսը։ Փաշինյանը պնդեց` դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է, որը հարկ եղած դեպքում կկայացվի։

Leave a comment