Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք

Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք: 

Այս մասին Սարդարապատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Պետք է հարաբերությունները լավացնել Ադրբեջանի հետ, բայց չկենտրոնանալ և հույսը չդնել միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա, մեր հին դաշնակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել, որպեսզի կարողանանք հավասարակշռենք։ Մի հայտարարություն է արվել՝ որում ասվում է, որ Հայաստանը իրեն երաշխավոր է ընտրում իր համար վտանգ ներկայացնող երկիրը։ Դա աշխարհում անօրինակ փորձեր է, որ այն երկիրը, որը մեզ համար վտանգ է ներկայացնում, ուզում ենք լինի մեր անվտանգության երաշխավորը»,- նշել է Կարապետյանը:  

Նարեկ Կարապետյանը շեշտեց՝ կարծում է, որ մեր հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, հարաբերությունները կարգավորելու են, բայց վտանգը զգալով, նաև վստահ է, որ պետք է ունենանք այլ դաշնակցային հարաբերություններ:

«Եթե մենք գնացինք հիմիկվա մոդելով, ու Աստված չանի այս մարդիկ շարունակեցին, համ հիմնական դաշնակցի հետ հարաբերություններն է վատանալու, համ հիմնական գնորդի հետ հարաբերություններն է վատանալու, իսկ դրա դիմաց նա ուզում է երկու հատ շնորհավորանք ստանալ Ադրբեջանից և Թուրքիայից»,- ասել է նա:

Leave a comment