Ստանդարտին համապատասխանող ապրանքի արտահանման որևէ խնդիր գոյություն չունի. վարչապետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսում անդրադարձել է գյուղմթերքի (մասնավորապես՝ ելակի և ծաղիկների) արտահանման խնդիրներին։ Վարչապետը շեշտել է, որ միակ տարբերակը արտադրանքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելն է։


«Բոլոր ապրանքները պետք է արտադրվեն ստանդարտներին համապատասխան։ Ցանկացած ապրանք, որ ստանդարտից դուրս է, մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքներ արտահանողներին աջակցել։ Մենք պատրաստվում ենք աջակցել բոլոր այն արտադրողներին, որոնք ստանդարտներին համապատասխան արտադրանք են արտադրում»,- հայտարարել է վարչապետը։


Նա հավելել է, որ պետությունը լիզինգային ծրագրերով ավելի քան 100-ավոր մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել տնտեսվարողներին՝ արտադրությունն արդիականացնելու համար։

Դիտումների քանակ1

Leave a comment