Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 28-ի’ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Այս օրը մեր ժողովրդի պատմության ամենահիշարժան և նվիրական օրերից է։ 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը, դժվարին պայմաններում հաղթահարելով ծանր փորձությունները, կարողացավ համախմբվել և վերականգնել իր անկախ պետականությունը։
Այս օրը մեզ հիշեցնում է, որ անկախությունը ձեռք է բերվում մեծ պայքարի, միասնականության և անձնազոհության շնորհիվ։ Մեր ժողովրդի պատմությունն ապացուցում է, որ ամենադժվար ժամանակներում անգամ հայ մարդը կարողացել է կանգնել ամուր, պահպանել իր ինքնությունն ու հավատը ապագայի հանդեպ։
Այսօր հիշելով մեր նախնիների սխրանքը’ մենք ևս մեկ անգամ գիտակցում ենք, որ պետականության պահպանումն ու հայրենիքի հզորացումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։
Թող Հանրապետության օրը բոլորիս համար դառնա նոր հույսերի և խաղաղության խորհրդանիշ։
Այսօր մենք պարտավոր ենք արժևորել մեր պետականությունը և համատեղ ջանքերով շարունակել կառուցել հզոր ու զարգացող հայրենիք։ Յուրաքանչյուրիս աշխատանքը, նվիրումը և պատասխանատվությունը կարևոր ներդրում են մեր պետության առաջընթացի և խաղաղ ապագայի կերտման գործում։
Վստահ եմ, որ միասին կկարողանանք կառուցել ավելի անվտանգ, զարգացած և ամուր Հայաստանի Հանրապետություն։
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին խաղաղություն, առողջություն, երջանկություն ու բարեկեցություն։
Թող մեր հայրենիքը լինի ամուր, անկախ և խաղաղ
Հարգանքով’ Ահարոն Սահակյան