ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերն անցնում են պետությանը

Քաղաքականություն

ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերն անցնում են պետությանը

ՀՀ Կառավարությունն այսօր կորոշի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Նախագիծն ընդգրկված է Գործդիր մարմնի այսօրվա նիստում։ Ընդ որում՝ նախագիծը տեղադրվել է այսօր՝ նիստը սկսելուց 45 րոպե առաջ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, ՀՀ կառավարությունը հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու կամ ազգայնացնելու մտադրության մասին՝ պատճառաբանելով էներգետիկ ճգնաժամի սպառնալիքը։ Իսկ 2025 թվականի նոյեմբերին ՀԾԿՀ-ն ձայների մեծամասնությամբ որոշեց դադարեցնել ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան։

Իսկ այս տարվա սեպտեմբեր ամսին շրջանառվել էր ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը։

Leave a comment