ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերով



Հասարակություն



ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերով՝ նախատեսված բաց հանքերում առավել արդյունավետ և էներգախնայող աշխատանքների համար։

100 տոննա բեռնատարողությամբ այս հզոր մեքենաները համատեղում են դիզելային և էլեկտրական տեխնոլոգիաները՝ ապահովելով բարձր արտադրողականություն, վառելիքի զգալի խնայողություն, հետևաբար նաև ավելի քիչ արտանետումներ։

Այս պահին բաց հանքում փորձարկվում է նոր ձեռք բերված տեխնիկայի հնարավորություններն ու ներուժը:

 





Leave a comment