ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին։
«Ինքնիշխաններ», ի՞նչ կա, բան չունեք ասելո՞ւ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։
Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞ ոչ։
Նման ուղերձ եթե արվեր այլ երկրների առաջնորդների կողմից ՝ ի պաշտպանություն օրինակ ընդդիմության, իրար հերթ չտալով կասեիք՝ սա ճնշում է ՀՀ քաղաքացու ազատ ընտրության վրա։
Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։
Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ։
Թե՞ այն ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: