Փաստաբան Արամ Օրբելյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը. «Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,-ասաց Արամ Օրբելյանը։
Նա հիշեցրեց, որ Ռ. Քոչարյանը կալանավորումից 10-15 օր առաջ բժշկական միջամտություն էր ունեցել. «Հիմա մենք որոշակի գործողություններ ենք կատարելու՝ առողջական վիճակը զուտ ստուգելու առումով։ Սա ենթադրում է որոշակի հետազոտություն։ Այնպես չէ, որ նախագահը գանգատ ունի, դրանով է պայմանավորված ստուգումը։ Հետվիրահատական ապաքինման ժամանակահատված կա, որը կարևոր է։ Նախագահը վիրահատվել է կալանքից առաջ, հիմա ստուգման կարիք կա»։
Հիշեցնենք՝ շուրջ 2-րդ ամիս է Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։
Մանրամասն՝ տեսանյութում։