https://arm.sputniknews.ru/20260528/erevanum-meknarkats-zvorhandesin-masnakcum-en-naev-kin-zintsarajvoghnery–102701502.html
Երևանում մեկնարկած զորահանդեսին մասնակցում են նաև կին զինծառայողները
Երևանում մեկնարկած զորահանդեսին մասնակցում են նաև կին զինծառայողները
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարը հերթով մոտեցավ բոլոր զորամիավորումներին և ողջունեց նրանց, շնորհավորեց տոնի առթիվ` ասելով, «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի… 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T11:00+0400
2026-05-28T11:00+0400
2026-05-28T11:10+0400
կին
զորահանդես
հանրապետության հրապարակ
1–ին հանրապետության օր
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102701329_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d44d3bbf91fbee2a44843819dc1c18b9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զուրահանդեսին կանոնավոր շարքերով անցան նաև ՀՀ ԶՈւ կին զինծառայողները։ Կանանց գումարտակը գլխավորում է փոխգնդապետ Սոֆյա Անանյանը։ Կանայք ՀՀ ԶՈւ–ում պարտադիր ժամկետային ծառայության են անցնում կամավոր հիմունքներով` 6 ամիս ժամկետով։ Նրանք կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցավ ՀՀ ԶՈւ զորամիավորների մոտով և ողջունեց նրանց։Զորհանդեսի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նրան զեկուցեց.«Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են»։ Պապիկյանը հերթով մոտեցավ բոլոր զորամիավորումներին և ողջունեց նրանց, շնորհավորեց տոնի առթիվ` ասելով, «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Շնորհավորական ուղերձից հետո Պապիկյանի մեքենան մոտեցավ գլխավոր տրիբունային։ Ի դեպ, ՀՀ զինված ուժերը զորահանդեսին ներկայանում են մարտական նոր դրոշներով։ Հանրապետության հրապարակում ՀՀ ԶՈւ զորամիավորումներն անցնում են մարտական նոր դրոշի, ՀՀ հայոց բանակի պահապան Աշոտ երկաթի սուրբ խաչի ներքո։ Դրոշակակիրների խումբը գլխավորում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Արթուր Երոյանը։Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով:
հանրապետության հրապարակ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102701329_198:0:1638:1080_1920x0_80_0_0_33a1dcd94b1d99caa4975d51dea445bc.jpg.webp
կին, զորահանդես, հանրապետության հրապարակ, 1–ին հանրապետության օր, տեսանյութեր, տեսանյութ, видео
կին, զորահանդես, հանրապետության հրապարակ, 1–ին հանրապետության օր, տեսանյութեր, տեսանյութ, видео
ՀՀ պաշտպանության նախարարը հերթով մոտեցավ բոլոր զորամիավորումներին և ողջունեց նրանց, շնորհավորեց տոնի առթիվ` ասելով, «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Կանանց գումարտակը գլխավորում է փոխգնդապետ Սոֆյա Անանյանը։
Կանայք ՀՀ ԶՈւ–ում պարտադիր ժամկետային ծառայության են անցնում կամավոր հիմունքներով` 6 ամիս ժամկետով։ Նրանք կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։
Մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցավ ՀՀ ԶՈւ զորամիավորների մոտով և ողջունեց նրանց։
Զորհանդեսի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նրան զեկուցեց.
Պապիկյանը հերթով մոտեցավ բոլոր զորամիավորումներին և ողջունեց նրանց, շնորհավորեց տոնի առթիվ` ասելով, «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Շնորհավորական ուղերձից հետո Պապիկյանի մեքենան մոտեցավ գլխավոր տրիբունային։
Ի դեպ, ՀՀ զինված ուժերը զորահանդեսին ներկայանում են մարտական նոր դրոշներով։ Հանրապետության հրապարակում ՀՀ ԶՈւ զորամիավորումներն անցնում են մարտական նոր դրոշի, ՀՀ հայոց բանակի պահապան Աշոտ երկաթի սուրբ խաչի ներքո։
Դրոշակակիրների խումբը գլխավորում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Արթուր Երոյանը։
Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով: