ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել՝ պատճառաբանելով, թե ՀՀ-ն այն կիրառելու է իր տարածքներից դուրս». Նիկոլ Փաշինյան

«Մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորենտարածքից դուրս, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»,- զորահանդեսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ն ընդգծել է. «Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ ՀՀ-ն ունենա այն, ինչ այսօր կտեսնեք: 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին ՀՀ-ի համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս: Միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ-ի համար»:

 

Leave a comment