Մայիսի 26-ին՝ ժամը 13։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացին դրսևորել է կասկածելի վարքագիծ: Համապատասխան ստորաբաժանումների ծառայողները տեսահսկման համակարգի միջոցով հետևել և նկատել են, որ քաղաքացին փորձում է իր մարմի միջից հանել և ինչ-որ առարկա փոխանցել դատապարտյալին։
Ծառայողները, անմիջապես մտնելով տեսակցության սենյակ, նկատել են հատակին ընկած կասկածելի փաթեթ։ Փաթեթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում առկա են ևս 8 առանձնացված փաթեթներ՝ թմրամիջոցների նմանվող 29,26 գրամ դեղնականաչավուն զանգվածով, 6,80 գրամ սպիտակ, փոշենման զանգվածով և 2,50 գրամ դեղնավուն, խեժանման զանգվածով։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: