Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան


Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի մետրոպոլիտենը բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան։ Այս մասին հայտնել է մետրոպոլիտենը։


Այստեղից կսկսվի կախարդական ուղևորություն՝ դեպի Ժպիտների կայարան։


Մետրոպոլիտենի ղեկավարությունն ու Արհմիությունը պատրաստել են ձեզ համար հրաշալի անակնկալներ:


Եկեք տոնենք այս օրը միասին՝ ժպիտներով, ծափերով ու կախարդական պահերով լի ուղևորությամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ9

Leave a comment