Գերմանական Bild պարբերականի տեղեկություններով՝ Գերմանիայի իշխող ՔԴՄ (CDU) կուսակցությունում փակ քննարկումներ են ընթանում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնարավոր փոխարինման շուրջ։
Հաղորդվում է, որ կուսակցության ներկայացուցիչները թեման քննարկում են փոքր փակ չատերում և մտահոգված են մամուլում հնարավոր արտահոսքերից։
Մերցի հավանական փոխարինողների թվում նշվում են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետ Հենդրիկ Վյուստը, Հեսսենի ղեկավար Բորիս Ռայնը, ինչպես նաև Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրեչմերը։
Bild-ը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլերին պաշտոնանկ անել հնարավոր է Բունդեսթագում անվստահության քվե անցկացնելու միջոցով։