https://arm.sputniknews.ru/20260527/rd-divanagetnern-u-zinvvorakannery-tsaghikner-en-khvonarhel-sardarapatum-102666921.html
ՌԴ դիվանագետներն ու զինվորականները ծաղիկներ են խոնարհել Սարդարապատում
ՌԴ դիվանագետներն ու զինվորականները ծաղիկներ են խոնարհել Սարդարապատում
Sputnik Արմենիա
Այս ճակատամարտում տարած հաղթանակը նախադրյալներ ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T15:51+0400
2026-05-27T15:51+0400
2026-05-27T15:51+0400
հայաստան
ռուսաստան
ռուս
սարդարապատ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102653041_0:0:1281:720_1920x0_80_0_0_4347221a083df40b9efe7ea511e9813e.jpg.webp
ՌԴ դիվանագետներն ու զինվորականները Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել հերոսների հուշակոթողին: Հիշատակի արարողությանը մասնակցել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, որոնք այցելել են նաև Սարդարապատի թանգարան:«Այս ճակատամարտը ոչ միայն մեծագույն իրադարձություն էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, որը թույլ տվեց երկրին ու ժողովրդին ձեռք բերել պետականություն, այլ նաև դարձավ ռուս-հայկական բարեկամության օրինակ։ Հայերի շարքերում կռվել են մոտ հազար ռուս զինվորներ և սպաներ», – հուշահամալիրում ասել է Ռուսական տան ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան։Նշենք, որ թուրքական զորքերի դեմ մարտերում հայկական ստորաբաժանումների հետ կռվել են նաև ռուս կամավորներ՝ փոխգնդապետ Պավել Զոլոտարյովի հրամանատարությամբ։ Ճակատամարտին մասնակցել է նաև Խորհրդային Միության ապագա մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը, որն այդ ժամանակ հեծելազորի դասակի հրամանատար էր։ 1918 թվականի մայիսի 28-ին թուրքական բանակի նկատմամբ հայկական բանակի հաղթանակը նախադրյալներ ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։ Չնայած թշնամու կենդանի ուժի և հրետանու զգալի գերազանցությանը` հայկական ստորաբաժանումները կարողացան բեկում ապահովել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցարական բանակում կռված սպաների փորձի և հրամանատարության շնորհիվ։
սարդարապատ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102653041_142:0:1102:720_1920x0_80_0_0_87dfb1d45c5a85197098c577956afafe.jpg.webp
հայաստան, ռուսաստան, ռուս, սարդարապատ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ռուսաստան, ռուս, սարդարապատ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Այս ճակատամարտում տարած հաղթանակը նախադրյալներ ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։
ՌԴ դիվանագետներն ու զինվորականները Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել հերոսների հուշակոթողին: Հիշատակի արարողությանը մասնակցել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, որոնք այցելել են նաև Սարդարապատի թանգարան:
«Այս ճակատամարտը ոչ միայն մեծագույն իրադարձություն էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, որը թույլ տվեց երկրին ու ժողովրդին ձեռք բերել պետականություն, այլ նաև դարձավ ռուս-հայկական բարեկամության օրինակ։ Հայերի շարքերում կռվել են մոտ հազար ռուս զինվորներ և սպաներ», – հուշահամալիրում ասել է Ռուսական տան ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան։
Նշենք, որ թուրքական զորքերի դեմ մարտերում հայկական ստորաբաժանումների հետ կռվել են նաև ռուս կամավորներ՝ փոխգնդապետ Պավել Զոլոտարյովի հրամանատարությամբ։ Ճակատամարտին մասնակցել է նաև Խորհրդային Միության ապագա մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը, որն այդ ժամանակ հեծելազորի դասակի հրամանատար էր։ 1918 թվականի մայիսի 28-ին թուրքական բանակի նկատմամբ հայկական բանակի հաղթանակը նախադրյալներ ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։ Չնայած թշնամու կենդանի ուժի և հրետանու զգալի գերազանցությանը` հայկական ստորաբաժանումները կարողացան բեկում ապահովել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցարական բանակում կռված սպաների փորձի և հրամանատարության շնորհիվ։