«Хроника Кавказа»-ի նյութը ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա ազդելու ադրբեջանա-թուրքական փորձ է եղել՝ հիբրիդային հարձակման օրինակ. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

«Хроника Кавказа»-ի տխրահռչակ նյութի վերաբերյալ «Factor»-ի հետաքննությունն ուղիղ ապացուցում է, որ այն հայաստանյան ներքաղաքական զարգացումների և հասարակական տրամադրությունների վրա ազդելու ադրբեջանա-թուրքական փորձ է եղել՝ դասական իմաստով հենց հիբրիդային հարձակման օրինակ։

Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից այս օրերին  կիրառվում է նաև ԱԲ-ի օգնությամբ մեկնաբանությունների գեներացում և կեղծ օգտահաշիվների միջոցով տարածում «Telegram»-ի հայալեզու տիրույթում։

Մասնավորապես, այս տելեգրամյան ալիքում երեկ աշխատել է «Andranik Grigorian» կեղծ օգտահաշիվը՝ թողնելով ԱԲ-ով փնթի կերպով գեներացված երեք մեկնաբանություն (երկուսը ջնջվել են իմ կողմից), որոնցից մեկի խտապատկերը կցված է։

Գրեթե համոզված եմ, որ հայալեզու այլ տելեգրամյան ալիքներում ևս նույնանման պատկեր է լինելու։

Հ.Գ. հենց այս գրառման տակ էլ ռուսերենով մեկնաբանել է նորից, դրան չեմ արգելափակում զուտ հետազոտական նպատակներով, խնդրում եմ ուշադրություն չդարձնել և չարձագանքել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment