ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ թանգարանների միջազգային ներկայանալիությանը և նշեց, որ այդտեղ մեծ ծավալի աշխատանք է արված:
«Մենք անցյալ տարի 18 միջազգային ցուցադրություններ ենք ունեցել, և նաև մեր թանգարանները ցուցադրվում են դրսում: Անցյալ տարի, օրինակ, Պատկերասրահը Ֆրանսիայում հայկական իմպրեսիոնիզմի ցուցադրություն կազմակերպեց: Այս տարի Պատմության թանգարանը Ակրոպոլիսում ցուցադրություն կունենա, որտեղ տարեկան 2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է անցնում:
Բառացիորեն երեկ մենք կնքեցինք մտադրությունների նամակ ԱՄՆ-ի Աստվածաշնչի թանգարանի հետ, որտեղ հայկական քրիստոնեական ժառանգությունը մշտական ցուցադրություն կունենա:
Աշխատանքների ծավալը շատ մեծ է, և միջազգային ներկայանալիությունը մեր թանգարանների գնալով բարձրանում է: Այս տարի սեպտեմբերի 21-ին Բեռլինի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կա պլանավորված Պատմության թանգարանում, և այս մարքեթինգային քաղաքականությունը կենտրոնացված է իրականացվում»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Դիտումների քանակ5