ՀՀ իշխանությունը կատարել է հերթական ամոթալի քայլը Արցախի ժողովրդի հանդեպ․ Աշոտ Դանիելյան

https://arm.sputniknews.ru/20260527/hh-ishkhanutjuny-katarel-e-hertakan-amvotali-qajly-arcakhi-zhvoghvovrdi-handep-ashvot-danieljan-102653845.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100530146_0:0:1280:960_1920x0_80_0_0_799e6cf9cda0650ae9c406882b2298b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արցախ, աշոտ դանիելյան, արցախի մշտական ներկայացուցչություն, շենք

հայաստան, արցախ, աշոտ դանիելյան, արցախի մշտական ներկայացուցչություն, շենք

Բաժանորդագրվել

Արցախի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հույս է հայտնել, որ սփյուռքը ևս կարձագանքի Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի հետ տեղի ունեցածին։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ։ Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հայտարարության մեջ։
Մայիսի 26-ին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչվել։ Նա նաև հայտնել էր, որ պատրաստվում են վարչական դատարանի որոշումը բողոքարկել։

Դանիելյանը շեշտել է՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը արցախցիների համար ոչ թե անշարժ գույք է կամ պարզապես տարածք, այլ մի վայր, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունը։
Նրա խոսքով` այս շենքը նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով սահմանված ու 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատված իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։

«Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։ Այս հակահայ գործողությունները չեն կոտրելու մեր կամքը՝ պատերազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններով ոտնահարված Արցախի ժողովրդի իրավունքները վերականգնելու՝ Արցախ վերադարձն ապահովելու և պետականության վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է Դանիելյանը։

Արցախցիներն ակնկալում են, որ Հայաստանում և սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները, որոնք մտահոգված են Արցախի ճակատագրով, կարձագանքեն ՀՀ իշխանությունների այս քայլին՝ բողոքի ձայն բարձրացնելով։

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության սեփականությունն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Մինչ այդ ԱԺ–ն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ էր կատարել։ Փոփոխությունները թույլ տվեցին, որ ԼՂ-ում գրանցված կազմակերպությունները մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը վերագրանցվեն ՀՀ-ում` իրենց աշխատանքը շարունակելու համար։

2025թ․ հուլիսին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։

Leave a comment