Քաղաքականություն
27.05.2026 | 11:15
Մայիսի 26-ին Ադրբեջանում արտադրված ապրանքներ են արտահանվել Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան մաքսային ընթացակարգերը կատարելուց հետո, ապրանքները՝ «շենքերի և կառույցների ջերմամեկուսացման համար նախատեսված էքստրուդացված պենոպոլիստիրոլային տախտակներ», ուղարկվել են Հայաստան։
Մատակարարված ապրանքի քաշը 1 տոննա 497 կիլոգրամ է, արժեքը՝ 5911,21 դոլար։
Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ 2026 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9 միլիոն 646 հազար դոլարի ապրանք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի