https://arm.sputniknews.ru/20261004/kievy-sadranqner-e-tsragrum-zapvorvozhiei-aek-i-het-kapvats-objektnerin-harvatselu-mijvocvov-107662229.html
Կիևը սադրանքներ է ծրագրում Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված օբյեկտներին հարվածելու միջոցով
Կիևը սադրանքներ է ծրագրում Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված օբյեկտներին հարվածելու միջոցով
Sputnik Արմենիա
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Կիևի ռեժիմի առջև խնդիր է դրված բեմադրել հերթական հարվածը, որպեսզի Ռուսաստանին մեղադրի միջուկային ահաբեկչության մեջ։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T10:33+0400
2026-10-04T10:33+0400
2026-10-04T10:34+0400
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
պատերազմ
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/02/47660812_0:148:1600:1048_1920x0_80_0_0_b097c9fffb95fcb1fad24cd238db0949.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Կիևը ծրագրում է հարված բեմադրել Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված և ռազմաճակատի գծի մոտակայքում գտնվող օբյեկտների ուղղությամբ, որպեսզի արդարացնի իր կողմից Ռուսաստանի տարածքում գտնվող ԱԷԿ-ների գնդակոծությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ուժային կառույցներին։«Նրանց առջև խնդիր է դրված բեմադրել հերթական հարվածը, որպեսզի Ռուսաստանին մեղադրեն միջուկային ահաբեկչության մեջ։ Այնպես որ նրանք իրենց ձեռքով սահմանի մոտակայքում կպայթեցնեն մեկ կամ մի քանի օբյեկտ, որպեսզի հետո պատասխան հարվածի պատրվակով հարձակվեն Ռուսաստանում գտնվող ԱԷԿ-ների վրա»,-ասել է գործակալության զրուցակիցը։Նա հավելել է, որ որպես սադրանքի օբյեկտ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են ընտրել ռազմաճակատի գծի մոտ գտնվող ենթակայաններ կամ ԱԷԿ-ներ։ Չի բացառվում ատոմային էներգետիկայի հետ կապված տրանսֆորմատորների և էլեկտրահաղորդման գծերի խոցման բեմադրությունը։Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է նաև պայթեցնել «Զապորոժիե-750» ենթակայանը։ Այն գտնվում է Զապորոժիե քաղաքից հյուսիս-արևմուտք և տվյալ շրջանի համար առանցքային նշանակություն ունի։«Դնեպրովսկայա» ենթակայանը (750 կՎ) առանցքային օբյեկտ է, որն ապահովում է Զապորոժիեի ԱԷԿ-ից էլեկտրաէներգիայի բացթողումը և տեղակայված է Դնեպրոպետրովսկի մարզում։ Բուն Զապորոժիեի ԱԷԿ-ն իր սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա է ստանում Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Դնեպրի աջ ափից երկու բարձրավոլտ գծերով՝ հիմնական (750 կՎ) «Դնեպրովսկայա» և պահուստային (330 կՎ) «Ֆերոսպլավնայա-1»։«Զապորոժսկայա» ենթակայանը (750 կՎ, նաև «Զապորոժիե-750») տեղակայված է Զապորոժիեի մարզում։ Այն էներգացանցի առանցքային տարր է հանդիսանում Ռովնոյի և Խմելնիցկիի ԱԷԿ-ների շղթայում՝ Ուկրաինայի արևելք էլեկտրաէներգիա հասցնելու համար։
ուկրաինա
զապորոժիե
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/02/47660812_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9162c18852e4cfbfda9bf073914d6688.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զապորոժիե, ատոմակայան
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զապորոժիե, ատոմակայան
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Կիևի ռեժիմի առջև խնդիր է դրված բեմադրել հերթական հարվածը, որպեսզի Ռուսաստանին մեղադրի միջուկային ահաբեկչության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Կիևը ծրագրում է հարված բեմադրել Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված և ռազմաճակատի գծի մոտակայքում գտնվող օբյեկտների ուղղությամբ, որպեսզի արդարացնի իր կողմից Ռուսաստանի տարածքում գտնվող ԱԷԿ-ների գնդակոծությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ուժային կառույցներին։
«Նրանց առջև խնդիր է դրված բեմադրել հերթական հարվածը, որպեսզի Ռուսաստանին մեղադրեն միջուկային ահաբեկչության մեջ։ Այնպես որ նրանք իրենց ձեռքով սահմանի մոտակայքում կպայթեցնեն մեկ կամ մի քանի օբյեկտ, որպեսզի հետո պատասխան հարվածի պատրվակով հարձակվեն Ռուսաստանում գտնվող ԱԷԿ-ների վրա»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ որպես սադրանքի օբյեկտ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են ընտրել ռազմաճակատի գծի մոտ գտնվող ենթակայաններ կամ ԱԷԿ-ներ։ Չի բացառվում ատոմային էներգետիկայի հետ կապված տրանսֆորմատորների և էլեկտրահաղորդման գծերի խոցման բեմադրությունը։
«Հավանաբար, դա կլինի հարված «Դնեպրովսկայա» ենթակայանին, որը գտնվում է Վոլնոգորսկ քաղաքի շրջանում։ Քանի որ դա 750 կՎ լարմամբ միակ օդային էլեկտրահաղորդման գիծն է, որն անմիջականորեն կապված է Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ»,- բացատրել է աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է նաև պայթեցնել «Զապորոժիե-750» ենթակայանը։ Այն գտնվում է Զապորոժիե քաղաքից հյուսիս-արևմուտք և տվյալ շրջանի համար առանցքային նշանակություն ունի։
«Դնեպրովսկայա» ենթակայանը (750 կՎ) առանցքային օբյեկտ է, որն ապահովում է Զապորոժիեի ԱԷԿ-ից էլեկտրաէներգիայի բացթողումը և տեղակայված է Դնեպրոպետրովսկի մարզում։ Բուն Զապորոժիեի ԱԷԿ-ն իր սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա է ստանում Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Դնեպրի աջ ափից երկու բարձրավոլտ գծերով՝ հիմնական (750 կՎ) «Դնեպրովսկայա» և պահուստային (330 կՎ) «Ֆերոսպլավնայա-1»։
«Զապորոժսկայա» ենթակայանը (750 կՎ, նաև «Զապորոժիե-750») տեղակայված է Զապորոժիեի մարզում։ Այն էներգացանցի առանցքային տարր է հանդիսանում Ռովնոյի և Խմելնիցկիի ԱԷԿ-ների շղթայում՝ Ուկրաինայի արևելք էլեկտրաէներգիա հասցնելու համար։