Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ


Մայիսի 26-ին՝ ժամը 20։18-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին։


 


Փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև՝ հոսանքազրկել Mazda մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Դիտումների քանակ1

Leave a comment