Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին

https://arm.sputniknews.ru/20260526/sut-ev-bambasanq-svoghvomvonjany-tatvojani-ev-marutjani-qarvozarshavneri-finansavvorman-masin-102639502.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89973953_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e3642b3594ab90e5715a33c0d5963384.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արթուր սողոմոնյան, հայկ մարության, արման թաթոյան, ազգային ժողովի ընտրություններ

արթուր սողոմոնյան, հայկ մարության, արման թաթոյան, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Նախընտրական մրցավազքի մասնակիցների հետ ռուսաստանաբնակ գործարար և հասարակական գործչի կապի մասին գրել է մի անանուն ալիք, որի նյութերը տարածում են իշխանամետ էջերը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Ռուսաստանաբնակ գործարար և հասարակական գործիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ֆինանսավորում է «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի և «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի քաղաքական քարոզարշավները։

Ավելի վաղ «Хроника Кавказа» անունով Telegram-ալիքը հայտնել էր, թե Սողոմոնյանն իբր աջակցում է Մարությանի և Թաթոյանի քարոզարշավներին։ Այս ալիքի նյութերը ստեղծման պահից ի վեր տարածում են հայաստանյան իշխանությունների հետ կապված Telegram-ռեսուրսները։

«Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում։ Ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք։ Ես զբաղվում եմ բացառապես մարդասիրական ծրագրերով, որոնք որևէ կերպ կապված չեն քաղաքականության հետ»,- հայտարարել է Սողոմոնյանը։

Նա նաև նշել է, որ մայիսի 26-ին լրանում է Ավարայրի ճակատամարտի 1575-ամյակը՝ այն ճակատամարտի, որում հայերը, նրա խոսքով, պաշտպանել են քրիստոնեություն դավանելու իրենց իրավունքը։ Ներկայումս Սողոմոնյանն աշխատում է իշխան Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի վրա, որն այդ ճակատամարտում առաջնորդում էր հայոց զորքը և զոհվեց հանուն հավատի։

«Ես չեմ պատրաստվում որևէ մեկի օգտին քարոզչություն անել և իսկապես Հայաստանում քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց ես սիրում եմ մեր ժողովրդին և ուզում եմ, որ նա բարգավաճի»,-հավելել է նա։

Leave a comment