ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանն Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Սայիդ Ալ-Հաջերիի հետ անդրադարձել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հարուստ օրակարգը, մտքեր փոխանակել առաջիկա բարձր մակարդակի փոխայցելությունների, մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերի և երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։
Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացների վերաբերյալ։ Բարձր է գնահատվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման օրակարգում գրանցված առաջընթացը։