Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական հետազոտություն է անցել։ Այս մասին նա հայտարարել է Truth Social-ի իր էջում։
«Քիչ առաջ անցա հերթական բժշկական հետազոտությունը Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական հաստատությունում, որն անցնում եմ 6 ամիսը մեկ անգամ»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բոլոր ցուցանիշներն իդեալական վիճակում են։