Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են նաև Հայաստանում կայանալիք ընտրությունները. մանրամասներ՝ Պետդեպից

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալ.

«ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները:

Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս փաստաթղթերը խորացնում են մեր երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment