Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը շարունակում են փոխադարձ հարվածները


Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը շարունակում են փոխադարձ հարվածները՝ չնայած ապրիլի 16-ին ԱՄՆ միջնորդությամբ հասատված հրադադարի: Լիբանանում վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից ավելի քան 30 մարդ է զոհվել:


Իսրայելի բանակը հայտնել է գիշերը Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» շուրջ 100 օբյեկտ ոչնչացնելու մասին: Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է ակտիվացնել «Հըզբոլլահ»-ի թիրախների դեմ հարվածները՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ հարձակումների։


«Հըզբոլլահն» էլ հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի հարավում իսրայելական ուժերին պատկանող տրանսպորտային միջոցները և զորանոցները։ Լիբանանը հակամարտության մեջ է ներքաշվել մարտի 2-ից, երբ «Հըզբոլլահն» Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների ֆոնին հարվածներ հասցրեց Իսրայելին: Այդ ժամանակից ի վեր Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 3180 մարդ:

Դիտումների քանակ7

Leave a comment