ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանեց Երևան

Բաժանորդագրվել

Հենց օդանավակայանում մեկնարկել է ԱՄն պետքարտուղարի և ՀՀ ԱԳ նախարարի փակ հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինքնաթիռի մոտ Ռուբիոյին և նրա կնոջը դիմավորեց ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն իր կնոջ հետ։

Հենց օդանավակայանում մեկնարկել է ԱՄն պետքարտուղարի և ՀՀ ԱԳ նախարարի փակ հանդիպումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանն ու Ռուբիոն այսօր փոխըմբռնման հուշագիր կստորագրեն:

Դրանից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա Երևան է ժամանել Նյու Դելիից (Հնդկաստան)։

Leave a comment