Բաթումում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի 16 շախմատիստուհի։
Հաղթանակով են մեկնարկել մեր առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, ինչպես նաեւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Նվարդ Հայրապետյանն ու Պոլինա Կոբակը։
Հայ կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւերով խաղացել է հայաստանցի Աննա Խաչատրյանի հետ եւ միավորը բաժանել է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: